78965

Վարչապետ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը։

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում, անդրադառնալով էներգետիկ անվտանգությանը, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, ասել է. «Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում, օրինակ՝ դեպի Նախիջևան և Թուրքիա, այդ տարբերակն էլ չի կարելի բացառել»։

 

Add new comment