detq

Բաքվի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում Մոսկվան աջակցում է Թեհրանի քաղաքականությանը․ Շոյգու

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թեհրանում Շոյգուն հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ բանակցությունների ընթացքում Շոյգուն հայտարարել է, որ Բաքվի հետ միջանցքների և հաղորդակցությունների հարցում Մոսկվան աջակցում է Թեհրանի քաղաքականությանը:

Բացի դրանից՝ ռուս պաշտոնյան Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և նրան փոխանցել Պուտինի ուղերձը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվությունը:

Հիշեցնենք, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Շոյգուի երկրորդ այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն. վերջին անգամ նա Թեհրան էր այցելել օգոստոսի սկզբին:
 

Add new comment

From the author