դետք

Փեզեշքիանի՝ ՌԴ այցի ընթացքում ռազմավարական համագործակցության հուշագիր կստորագրվի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Զոհրևանդը հայտարարել է, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան այցի ընթացքում կստորագրվի երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան վերահաստատել է, որ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին արևմտյան պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրների կառավարությունները փորձում են ազդել հասարակական կարծիքի վրա, որպեսզի խոչընդոտեն Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցության զարգացման գործընթացը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանը ավարտում է ներքին պետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են Մոսկվայի և Թեհրանի միջև նոր հիմնարար միջպետական համաձայնագրի ստորագրմանը ամենաբարձր մակարդակով նախապատրաստվելու համար։ 

Add new comment

From the author