ԵՄ խորհուրդը կերկարաձգի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

ԵՄ խորհուրդը կերկարաձգի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

«ԵՄ խորհուրդը որոշել է Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները երկարաձգել մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում»,- գրում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ԵՄ-ն հաստատակամ է Ուկրաինային աջակցության հարցում։ Փաստաթղթում ասվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը։

Հավելենք, որ Ուկրաինա ՌԴ ներխուժման մեկնարկից ի վեր ԵՄ-ն պատժամիջոցների 9 փաթեթ է կիրառել Ռուսաստանի դեմ։ Այժմ միությունը քննարկում է պատժամիջոցներիի նոր՝ տասներորդ փաթեթը, որը պետք է ընդունվի մինչև փետրվարի 24-ը։

Add new comment