eedfc

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում երեք հայազգի նախարար կա

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի աշխատակազմը հայտարարել է նոր կառավարության կազմը, նրանց թվում երեք հայազգի նախարար կա, փոխանցում է Ազատությունը։

Աստրիդ Փանոսյան-Բուվեին նշանակվել է աշխատանքի և զբաղվածության նախարար, Գիյոմ Կասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման, իսկ Անտուան Արմանին՝ էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության նախարար։

Ակնկալվում է, որ Բարնիեի փորձը եվրոպական հարցերում և բյուջեի կառավարման ոլորտում առանցքային կլինի Եվրահանձնաժողովի հետ Ֆրանսիայի դեֆիցիտների շուրջ բանակցություններում:

Գիյոմ Կասբարյանը Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր է, այդ պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից։ Նա բնակարանային բարեփոխումների և փոքրամասնությունների իրավունքների ակտիվ կողմնակիցն էր: Կասբարյանը հայ համայնքի հետ ակտիվ կապի մեջ է։

33 տարեկան Անտուան Արմանն ամենաերիտասարդներից մեկն է, որ զբաղեցնում է ֆինանսների նախարարի առանցքային պաշտոնը: Տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում աշխատելով՝ նա նախկինում զբաղեցրել է Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ։

Երեք նախարարներն էլ նախագահ Մակրոնի կուսակցության անդամներ են։

Բացի այդ, Ֆրանսիան ունի նոր արտգործնախարար՝ Ժան-Նոել Բարոն, իսկ Սեբաստյան Լըկորնյուն շարունակելու է զբաղեցնել Զինված ուժերի և վետերանների գործերի նախարարի պաշտոնը։

Բրունո Ռետալյոն կղեկավարի Ներքին գործերի նախարարությունը։ Նա Ֆրանսիայի վարչապետի հետ Հայաստան և Արցախ է այցելել։ Հայկական հարցերի շուրջ իրենց դիրքորոշումների և այցերի պատճառով և՛ Ռետայլոն, և՛ Ֆրանսիայի վարչապետը Ադրբեջանում համարվում են պերսոնա նոն գրատա։

 

Add new comment

From the author