Լիբիայում մոտ 73 փախստական է զոհվել նավի խորտակման հետևանքով. ՄԱԿ
Եվրոպա մեկնող առնվազն 73 փախստական անհետ կորել է և ենթադրաբար զոհվել Լիբիայի մոտակայքում նավի խորտակման հետևանքով, չորեքշաբթի հայտնել է ՄԱԿ-ի միգրացիոն գործակալությունը:
ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի, և որ Լիբիայի իշխանությունները հետ են բերել առնվազն 11 դի:
Յոթ ներգաղթյալ փրկվել է նավի խորտակումից և հասել Լիբիայի ափեր, ՄԱԿ-ի տվյալներով՝ «ծայրահեղ ծանր պայմաններում» նրանք տեղափոխվել են հիվանդանոց
Լիբիան վերջին տարիներին հայտնվել է որպես գերիշխող տարանցիկ կետ Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ներգաղթյալների համար, որոնք փորձում են հասնել Եվրոպա: Նավթով հարուստ երկիրը քաոսի մեջ է հայտնվել դեռևս ՆԱՏՕ-ի կողմից աջակցվող ապստամբությունից հետո, որը տապալեց և սպանեց երկարամյա ավտոկրատ Մուամար Քադաֆիին 2011 թվականին:
Add new comment