detq

Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հաստատման կարևոր հնարավորություն են ստացել. Էրդողան

Հեղինակ
Անուշ Մուրադյան

«Ադրբեջանն ու Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևոր հնարավորություն են ձեռք բերել»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում «Թուրքիայի տանը» ԱՄՆ-ի  վերլուծական մի շարք կենտրոնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Տարածաշրջանի երկրների միջև կարծիքների տարբերությունների վերացումը, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը մեր հիմնական սկզբունքներից են։ Մեր երկիրը կարևոր է համարում, որ բոլոր պետությունները հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային իրավունքը։ Այսօր ժամանակակից աշխարհը մեծապես իմ թվարկած սկզբունքների կարիքն ունի»,- նշել է նա։

Add new comment

From the author