վեդս

Պատմաբանն առաջարկում է Երևանի հերոսամարտը հավերժացնող հուշարձան կառուցել

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է. «Այսօր լրանում է Երևանի հերոսամարտի 300-ամյա տարելիցի վերջին օրը։ Կարծում եմ, հայկական ազգային շրջանակները պետք է հեռակա կարգով ընդունեն մի որոշում, որը կիրականացվի Հայաստանում հայրենանվեր իշխանության երբևիցե հաստատվելու դեպքում։ 

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՄԻ ՎԵՀԱՇՈՒՔ ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ 1724 Թ. ՀՈՒՆԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ ՕՍՄԱՆՅԱՆ ԶԱՎԹԻՉ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ ՀԱՄԱՌ ԿՌԻՎՆԵՐՈՒՄ ՔԱՋԱԲԱՐ ԶՈՀՎԱԾ 11,500 ՀԱՅ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԱՅԻՆՆԵՐԻ ԱՆՄԱՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ։ 

Հուշարձանը պետք է կառուցվի գլխավոր մարտերի վայրում՝ Կոնդում կամ Ձորագյուղում, ճիշտ ընտրված բարձունքի կամ պատշաճ պատվանդանի վրա։ Հուշարձանի արձանագրության նախագիծը առաջարկում եմ կից նկարում (ձևավորումը և տառատեսակը՝ Ռուբեն Թարումյանի)։

Իսկ այն, որ գեթ մեկ պետական պաշտոնյա երբևէ չհիշեց այժմեական ռազմաքաղաքական հնչեղություն ունեցող այս մեծ պատմական իրադարձության տարելիցը, ինքնին ՀՀ ներկայիս իշխանությունների գաղափարապես ուծացածության խոսուն գնահատականն է։

Երևանի հերոսամարտի մանրամասներին կարելի է ծանոթանալ իմ վերջերս հրապարակված գրքում և այդ մասին ՖԲ էջիս  զետեղված հրապարակումներում ու գրառումներում»։

 

Add new comment

From the author