69835

Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցության շրջանակում ՊՆ–ում տեղի է ունեցել դասընթաց

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցության շրջանակում սեպտեմբերի 23-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար և դասընթաց: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառման մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ողջունելով Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու ՄԹ ներկայացուցիչներին, ընդգծել է Հայաստանի և ՄԹ պաշտպանության նախարարությունների կազմակերպած հակակոռուպցիոն ու ներքին աուդիտի զարգացման միջոցառումների կարևորությունը և հավելել, որ այս համագործակցության նպատակները ներառում են լավ կառավարման խթանումը, ՄԹ փորձի աստիճանական ներդրումը ՀՀ պաշտպանության համակարգում, ինչպես նաև բարեվարքության և ազնվության հիմունքների ամրապնդումը ՀՀ պաշտպանական համակարգի բոլոր մակարդակներում:

 

Add new comment

From the author