frd

Մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունը

Հեղինակ
Ասյա Գեվորգյան

Վրաստանում մեկնարկել է «Eternity-2024» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունը Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։

Երեք երկրները և համապատասխան պետական ​​կառույցների ներկայացուցիչները կկատարեն տարբեր խնդիրներ տարածաշրջանային կարևոր ռազմավարական տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման ուղղությամբ։

Միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 27-ը։

Add new comment

From the author