դետք

Նյու Յորքում կայացել է Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Նյու Յորքում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Հաղորդվում է, որ նախագահները հանդիպել են Նյու Յորքի «Թուրքական տանը»:

Էրդողանի և Փեզեշքիանի բանակցություններն անցկացվել են լրատվամիջոցների համար փակ ձևաչափով, դրանց բովանդակության մասին մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո սա Փեզեշքիանի առաջին հանդիպումն է Էրդողանի հետ։

Add new comment

From the author