detq

Իրանը մտադիր է ԱՄՆ-ում միջուկային գործարքի հարցով բանակցությունների նոր փուլ սկսել

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է ԱՄՆ-ում միջուկային գործարքի հարցով բանակցությունների նոր փուլ սկսել։  

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Արաղչին ասել է իր տելեգրամյան ալիքում հրապարակած տեսանյութում։

Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ երկրի պատվիրակությունը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորությամբ, կփորձի Գործողությունների համապարփակ և համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների նոր փուլ սկսել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում։

«Ես Նյու Յորքում կմնամ մի քանի օր ավելի, քան նախագահը, և ես ավելի շատ հանդիպումներ կունենամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ Մենք կփորձենք սկսել բանակցությունների նոր փուլ միջուկային խնդրի վերաբերյալ»,- ասել է Արաղչին։

Add new comment

From the author