detq

Զելենսկին պնդում է՝ առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու ռուս-ուկրաինական պատերազմում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է РБК-ի ուկրաինական ծառայությունը։

«Մենք շատ ժամանակ չունենք։ Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու այս պատերազմում՝ Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և ձեր բոլորի, քանի որ սա Ռուսաստանի Դաշնության պատերազմն է հենց ազատության դեմ։ Մենք քիչ ժամանակ ունենք որոշելու, թե ինչ արդյունք կունենա»,- նշել է նա:

Զելենսկին միևնույն ժամանակ երկրի դաշնակիցներին հորդորել է ավելի արագ քայլեր ձեռնարկել։ 

«Մենք պետք է արագ լինենք և չվատնենք պատերազմի ամիսները՝ տասնամյակներ չկորցնելու համար։ Աշխարհը թույլ չի տալիս, որ (Ուկրաինան) ճակատամարտը պարտվի, երբ վտանգված է ազատությունը: Մեզ բոլորիս հաղթանակ է պետք, և մենք գիտենք, թե ինչու»,- եզրափակել է նա։

Add new comment

From the author