Submitted by detq-editor on
 Ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել Սիրիայի հյուսիս-արևելքում ԱԹՍ-ի թռիչքի համար

Ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել Սիրիայի հյուսիս-արևելքում ԱԹՍ-ի թռիչքի համար

Ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել Սիրիայի հյուսիս-արևելքում ԱԹՍ-ի թռիչքի համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեքշաբթի կեսօրին Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան զորքերի տեղակայման բազայի վրայով թռել է հետախուզական անօդաչու թռչող սարք, որը խոցվել է ամերիկյան ուժերի կողմից: Ըստ ամերիկյան կողմի՝ դա եղել է իրանական արտադրության ԱԹՍ

Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայում և Սիրիայում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ մահացու երկրաշարժից ավելի քան մեկ շաբաթ անց, որին հաջորդել է բռնության զգալի թուլացում պատերազմից արդեն իսկ տուժած երկրում:

Ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել Սիրիայի հյուսիս-արևելքում անօդաչու թռչող սարքի թռիչքի համար, որտեղ հազվադեպ չէ, երբ ամերիկյան զորքերում տեղակայված հենակետերը հրթիռակոծվում են կամ հայտնվում ականանետային հարվածների թիրախում: Մոտակայքում տեղակայված են Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները, ինչպես նաև ԴԱԻՇ խմբավորման քնած բջիջները, որոնք պարտություն են կրել Սիրիայում 2019 թվականի մարտին:

Սիրիայում կա մոտավորապես 900 ամերիկացի զինծառայող, ներառյալ հյուսիսում, հարավում և արևելքում, որոնք աշխատում են քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի հետ՝ թիրախավորելով ԴԱԻՇ-ի զինյալներին։

 

Add new comment