Եթե կանոնակարգի հետ կապված խնդիր տեսանք, ՍԴ-ն կասի իր խոսքը. դատարանը կքննի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«News.am». Միջազգային որևէ պայմանագիր, որը Սահմանադրությամբ նախատեսված կարգով պետք է վավերացվի, չի կարող առանց Սահմանադրական դատարան անցնելու գնա վավերացման։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին` ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՍԴ-ն քննելու է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:

«Եթե մի բան պետք է վավերացվի՝ չի կարող չգալ Սահմանադրական դատարան: Եթե կա մեկ միջազգային պայմանագիր, որը պետք է  վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն այն Հայաստանի համար իրավական ուժ չունի»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ահազանգեր կան, որ կանոնակարգը հակասում է Հայաստանի շահերինղ Դիլանյանն ասաց, թե Բարձր դատարանը հենց դրա համար է հավաքվել, որ որոշի՝ հակասո՞ւմ է, թե՞ չի հակասում. «Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՞ ոչ: Մի քանի րոպեից կսկսվի դատաքննությունը, հետո մենք կգնանք խորհրդակցությունների սենյակ, և որոշ ժամանակ անց արդեն որոշումը կհրապարակվի: Եթե խնդիր տեսանք, մի կասկածեք, խնդիրը կարձանագրվի: Եթե խնդիր չտեսանք, էլի մի կասկածեք, ասելու ենք՝ խնդիր չկա»,- նշեց ՍԴ նախագահը։

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Add new comment

From the author