Իրանն օգտագործում է Ուկրաինան՝ անօդաչու թռչող սարքերի պատերազմում առաջատար դառնալու համար

Իրանն օգտագործում է Ուկրաինան՝ անօդաչու թռչող սարքերի պատերազմում առաջատար դառնալու համար

Իրանն օգտագործում է Ուկրաինան՝ անօդաչու թռչող սարքերի պատերազմում առաջատար դառնալու համար

Իրանը համաշխարհային առաջատար է դառնում էժան, ռազմական նշանակության անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում, հաղորդել է ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալությունը։

Վերլուծաբաններն ասում են, որ Թեհրանն օգտագործում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա որպես թատրոն՝ գովազդելու իր անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները՝ դառնալով նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական ջանքերի հիմնական աջակիցը:

Հայտնի է, որ Իրանի կողմից Ռուսաստան է մատակարարվել երեք մոդել՝ «Շահեդ 131» և «Շահեդ 136» մեկանգամյա անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են կամիկաձե առաքելությունների համար, և «Մոհաջեր-6»՝ օդային հարվածների և հետախուզման համար:

Անցյալ շաբաթ «The Guardian»-ը բացահայտեց, որ Իրանը մաքսանենգ ճանապարհով առնվազն 18 անօդաչու թռչող սարք է տեղափոխել Ռուսաստան այն բանից հետո, երբ նոյեմբերին Մոսկվայից ժամանած զինվորական պատվիրակությունն այցելել էր Թեհրան՝ գնահատելու Իրանի անօդաչու թռչող սարքերի գույքագրումը:

Իրանը հերքում է, որ իր անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական նպատակներով, սակայն ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ ունի բավարար ապացույցներ՝ թե՛ տեսագրությունների, թե՛ անօդաչու թռչող սարքերի բեկորների պատկերների միջոցով, որպեսզի խստացնի Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները:

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան երկուշաբթի ՄԱԿ-ին ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ Իրանը նաև ռազմական անօդաչու սարքեր է մատակարարել Եմենի հութի աշխարհազորայիններին՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը, այն բանից հետո, երբ փետրվարին թագավորական նավատորմի անձնակազմն առգրավել էր «HMS Montrose»-ին պատկանող անօդաչու թռչող սարքեր, իսկ անցած տարի՝ նաև այլ սարքավորումների մասեր:

Ամերիկացի վերլուծաբանները համեմատել են Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի հարվածների բեկորների պատկերներն իրանական անօդաչու թռչող սարքերի հայտնի մոդելների պատկերների հետ, որոնք որոշ դեպքերում անվճար հասանելի են իրանական կառավարության աղբյուրներում:

Ամերիկացի պաշտոնյաներից մեկը «The Guardian»-ին ասել է. «Այն, ինչ մենք տեսանք, շատ ճանաչելի բեկորներ են երկու շատ տարբեր աշխարհագրական շրջաններից, որոնք եկել են նույն աղբյուրից»:

Իրանական անօդաչու սարքերը վերջին տարիներին օգտագործվել են ավելի ու ավելի բազմազան հարձակումների համար՝ սկսած Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության վրա հարձակումներից մինչև 2021 թվականին «Mercer Street Tanker»-ի վրա հարձակումը:

Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ Իրանը պատրաստ է ընդլայնել իր անօդաչու թռչող սարքերի ծրագիրը սովորական պատերազմին լայնածավալ մասնակցելու համար՝ հետևելով Ուկրաինայի փորձին:

Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա ասել է, որ DIA-ը գաղտնազերծում է Իրանի անօդաչու թռչող սարքերի ծրագրի մասին տեղեկությունը, որպեսզի միջազգային հանրության համար բարձրաձայնի Թեհրանի մտադրությունները՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից դուրս պատժամիջոցների աջակցությունը հրահրելու նպատակով:

«Գլխավորն այն է, որ Իրանի ԱԳՆ-ն հերքում է վերոնշյալ անօդաչուների օգտագործվելու փաստը։ Այն, ինչ ցանկանում են անել ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, անհերքելի ապացույցներ տրամադրելն է համաշխարհային լսարանին, որպեսզի ավելի մեծ թերահավատություն ձևավորվի Իրանի հանդեպ»,- ասել է պաշտոնյան:

 

Add new comment