ԴԵՏՔ_ՄԱՍՈՒԴ ՓԵԶԵՇՔԻԱՆ

Իրանի նախագահը նախազգուշացնում է՝ Լիբանանը կարող է դառնալ ևս մեկ Գազա

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախազգուշացրել է, որ Լիբանանը կարող է դառնալ ևս մեկ Գազա։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նա ասել է ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Փեզեշքիանը շեշտել է, որ Լիբանանում իրավիճակը կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության, որը վտանգավոր կլինի ամբողջ աշխարհի համար։ «Կա վտանգ, որ Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հրդեհը կտարածվի ամբողջ տարածաշրջանում։ Մենք չպետք է թույլ տանք Լիբանանին դառնալ ևս մեկ Գազա Իսրայելի ձեռքին»,- ասել է նա։

Իրանի նախագահի խոսքով՝ տարածաշրջանային հնարավոր հակամարտությունը վտանգավոր կլինի գալիք խաղաղության և հենց Երկիր մոլորակի համար։

«Մենք պետք է կանխենք շարունակվող հանցավոր գործողությունները, որոնք կատարում է Իսրայելը։ «Հիզբոլլահ»-ը չի կարող միայնակ դիմակայել Իսրայելին, որին պաշտպանում, աջակցում և մատակարարում են արևմտյան երկրները»,- եզրափակել է նա։
 

Add new comment

From the author