detq

Իրանի բանակն ավելի քան 2000 կմ հեռահարությամբ հրթիռներ ունի. Իրանի բանակի օդուժի հրամանատար

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Քասեմ Խամոշին հայտարարել է՝ Իրանի բանակը տիրապետում է ավելի քան 2000 կմ հեռահարությամբ հրթիռների։ 

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Խամոշին շեշտել է, որ Իրանը Մերձավոր Արևելքում ամենամեծ և ամենահզոր ուղղաթիռային ստորաբաժանումն ունի։

«Այսօր իրանական ուղղաթիռները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, բոլորն էլ արտադրել են իրանցի երիտասարդ մասնագետները։ Այժմ մենք ունենք ավելի քան 2000 կմ հեռահարությամբ հրթիռներ, մենք երկիրը պաշտպանում ենք սահմաններից մեծ հեռավորության վրա և պետք է շարունակենք այս ուղին»,- ասել է նա։

Add new comment

From the author