9

Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չեն նշանակում փախուստ իրականությունից. Աբրահամյան

Մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների, վառելիքա-քսուքային պահեստի պայթյունի, տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների, բռնի տեղահանության հետ կապված անցնող սեպտեմբեր ամսին բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա մասնավորապես նշել է. «Սեպտեմբերի 19-ին` ագրեսիայի օրը, Արցախի թեմը հոգեհանգստյան կարգ մատուցեց, սեպտեմբերի 24-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի` հատուկ ընտրված հատվածում «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունն էր, որը կառուցվում է ի հիշատակ այն հերոսների, որոնք իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի, սակայն նրանց սրբատեղի դարձած գերեզմանները ևս մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ:

Շատ տարօրինակ է, որ այսպիսի միջոցառումներին մասնակցություն չունեցավ Պաշտպանության բանակի հրամկազմի որևէ ներկայացուցիչ:

ՊԲ հրամանատարի հրամանով բանակը, զինծառայողները մարտական հերթապահություն են կրել, իսկ կոնկրետ հարձակման օրը` պաշտպանական մարտեր վարել: Մի քանի հարյուր մարդ է զոհվել, անհետ կորել:

Ես ճանաչում եմ տարբեր օղակների բազմաթիվ հրամանատարների, որոնք ոչ միայն իրենց զոհված զինծառայողների, ընկերների շիրիմներին, այլ նաև ընտանիքներին են այցելում:

ՊԲ հրամանատարը ասելիք չունի՞ իր իջեցրած հրամանների, իր ղեկավարած բանակի հետ տեղի ունեցածի կամ Արցախի ողբերգական հետևանքների վերաբերյալ:

Արցախի օկուպացիան, ՊԲ լուծարումը չեն նշանակում փախուստ իրականությունից կամ պատասխանատվությունից»:

Add new comment