00

Ռազմարդյունաբերությունը զարգացում է ունեցել, այն պետք է շարունակական լինի. Անդրանիկ Քոչարյան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգացում  է ունեցել, որը պետք է շարունակական լինի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Բնականաբար բաց նիստում չեմ կարող ասել` ինչ ուղղություններով ինչ ունենք, որովհետև դրանք, եթե արդեն զինված ուժերում փորձարկում են անցել, մնում է ճիշտ օգտագործվեն։ Ունենք մի շարք ուղղություններով հրաշալի ձեռքբերումներ, բայց գրավչությունն էլ է մեծացել այս տարիների ընթացքում։ Շատ մասնավոր ընկերություններ Հայաստանում ցանկանում են ներդրումներ անել նաև ռազմարդյունաբերության մեջ։ Պետք է այնպես անենք, որ այդ գրավչությունը հանկարծ չկորչի որևէ չինովնիկի պատճառով՝ չլինի այնպես, որ դիմում են այսինչ թույլտվության համար, և մեկ տարի կարող է այդ թույլտվությունը չլինել»,- նշել է Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարանը, իր վերահսկողական գործառույթն ակտիվ օգտագործելով, պետք է աջակցի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը խոչընդոտները հաղթահարելու ճանապարհին։

Add new comment

From the author