դետք

Էրդողանն անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպմանը

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր ունեցած հանդիպմանը: Այս մասին հայտնում է թուրքական «TRT haber»-ը։

«Իհարկե, Փաշինյանի հետ հանդիպմանն ավելի շատ առաջին պլան են մղվել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները։ Այս հարցում տեսա, որ Փաշինյանը դրական մոտեցում ունի»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով` խաղաղության հարցում Ադրբեջանը ևս դրական մոտեցում ունի:

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների դրական տրամադրվածությունը կխթանի առկա խնդիրների լուծումը: 

Add new comment

From the author