սդա

Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Նախորդ տարվա դրությամբ Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է և արդեն 700 մլն ԱՄՆ դոլար է կազմում: Հայաստանը հանձնառություն ունի մոտ ապագայում այդ թիվը հասցնել նախ 1 մլրդ դոլարի, ապա հաջորդիվ՝ 3 մլրդ դոլարի։ Այս մասին այսօր Երևանում իրանական առևտրի կենտրոնի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Պապոյանը նկատեց, որ Իրանը պարզապես հարևան չէ Հայաստանի համար, այն բարեկամ երկիր է, իսկ իրանցիները` բարեկամ ժողովուրդ։

«Մեր երկրների միջև գոյություն ունեն շատ սերտ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերություններ: Մեր ժողովուրդները շատ լավ ճանաչում են իրար և շատ  ջերմ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ։ Բայց վստահաբար կա հսկայական չբացահայտված պոտենցիալ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։ Այս հարթակն այդ հնարավորությունը կտա, որպեսզի նոր ոլորտներ բացահայտվեն, և նոր որակի հարաբերություններ կառուցվեն: Ես կուզեի, որ այսպիսի մի առևտրի կենտրոն էլ մենք ունենանք Իրանում` մասնավորապես Թեհրանում»,- հայտարարեց նախարարը։

Պապոյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է իրանական ընկերությունների ներգրավվածությամբ Հայաստանում արտադրության, ենթակառուցվածքների և տնտեսության այլ ոլորտներում:

 

 

Add new comment

From the author