42

Օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից՝ Բաքուն կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել․ պատմաբան

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Իրանի և Իսրայելի միջև ուղղակի բախումը դառնում է գրեթե անխուսափելի։ Եթե Իրանը չհարվածի, հարվածելու է Իսրայելը՝ անվանելով իր հարձակումը «կանխարգելիչ հարված»։ Այնուհետև փոխադարձ հարվածները կարող են շարունակվել և ընդլայնվել՝ ընդգրկելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը։

«Առաջանալիք թոհուբոհում, օգտվելով Իրանի ուշադրության հնարավոր շեղումից, Ադրբեջանը կարող է փորձել խոշոր հարձակում ձեռնարկել և գրավել Սյունիքը կամ նրա մի հատվածը՝ բացելով իր երազած թուրանական միջանցքը։

Եթե ՀՀ-ում լիներ ազգային կառավարություն, ապա այն պետք է արդեն աշխատեր ռազմական դրության ռեժիմով, բանակը և բոլոր ուժային կառույցները բերված լինեին բարձր մարտական պատրաստության վիճակի։ Բայց առաջիկա օրերին մեզանում, կարծես, ընդամենը նոր փառատոնացավի սեզոն է նախատեսված․․․»,- գրել է նա։

Add new comment

From the author