detq

Թեհրանի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը ավիաչվերթների սահմանափակումից հետո։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Թռիչքների սահմանափակումը մտցվել էր Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածության, մասնավորապես Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածի կապակցությամբ։

Օրերս Իրանի քաղավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն տեղեկացրել էր, որ ավիաչվերթներն Իրանում չեղարկվել են մինչև հինգշաբթի առավոտ՝ կապված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետ։

««Մեհրաբադ» միջազգային օդանավակայանը նորից սկսել է ավիաչվերթներ կատարել դրանց սահմանափակումից հետո»,- նշվել է գործակալության հաղորդման մեջ։

Add new comment

From the author