Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է. ԱԳ փոխնախարար

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է և մշտապես բարձրաձայնվում է բոլոր հանդիպումների ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շրջանակում ընթացող բանակցություններում գերիների խնդրի բարձրաձայնման մասին հարցին։

«Դա բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանության մեջ է, բայց կոնկրետ բանակցային փաստաթուղթ չեմ կարող նշել»,- ասել է ԱԳ փոխնախարարը և հավաստիացել, որ տարբեր քննարկումների ժամանակ այդ մասին մշտապես խոսվում է։

Add new comment

From the author