ցդվֆ վ

Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Indian Defence Research Wing պարբերականը գրել է, որ Հայաստանի զինված ուժերն ավարտել են Հնդկաստանից ներմուծված վեց ATAGS համակարգերի փորձարկումները։ 

Ըստ IDRW-ի հայկական բանակի աղբյուրների՝ հրետանային համակարգերն անցել են երկրի տարբեր վայրերում իրականացված բոլոր գործառնական փորձարկումները։ Նշվել է, որ ATAGS հրետանային համակարգերի խմբաքանակը հայկական կողմի պահանջով ծրագրավորվել է հայերենով։ 

Կատարվել են նաև որոշ փոփոխություններ, որպեսզի դրանք համապատասխանեն հայկական զինված ուժերի կոնկրետ պահանջներին։ Նշվել է նաև, որ այդ փորձարկումների հաջող ավարտը Հայաստանին թույլ է տվել սկսել ևս 84 միավոր ATAGS հրետանային կայանքների գնման գործընթացը հնդկական «Kalyani Groups» արտադրողից։

 

Add new comment

From the author