Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Թուրքիայում է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Ադանա քաղաքում անցկացվող ավիացիայի, տիեզերագնացության և տեխնիկայի «TEKNOFEST 2024» փառատոնին։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Այցի շրջանակում նախատեսվում է Զ. Հասանովի հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։
Նշենք, որ «TEKNOFEST» փառատոնին ցուցադրության են հանվում թուրքական արտադրության ավիացիա, օդատիեզերական տեխնիկա և տեխնոլոգիաներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 2-ին և ավարտվելու է հոկտեմբերի 6-ին։
Add new comment