Submitted by D.Guyumjyan on
detq

Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Ըստ «Դետք»-ի՝ CNN-ը տեղեկացնում է, որ այս մասին Թրամփն ասել է Հյուսիսային Կարոլինայի նահանգում ընտրողների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ  Ջո Բայդենն ասել էր՝ նպատակահարմար չի համարում Իսրայելի կողմից Իրանի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներին խփելը։ 

«Ես կարծում եմ, որ Բայդենը իրավացի չէ։ Մի՞թե դա թիրախ չէ, որին դուք կարող էիք հարված հասցնել։ Միջուկային զենքը ամենամեծ ռիսկն է։ Երբ նրան հարցրել են այդ մասին, պատասխանը պետք է լիներ հետևյալը. սկզբում խփել միջուկային օբյեկտներին և հետո միայն անհանգստանալ մնացածի մասին»,- նշել է Թրամփը։

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուն հավելել է, որ Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը։

 

Add new comment