90

Հայաստանի ռազմական գնումների ներկայացումը խիստ խոցելիություն է ապահովում երկրի պաշտպանական համակարգի համար․ պատգամավոր

Հայաստանի ռազմական գնումները, որոնք պարբերաբար ներկայացվում են քանակական և մոդելային կտրվածքով, խիստ խոցելիություն են ապահովում մեր երկրի պաշտպանական համակարգի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Պատահական չէ, որ Ադրբեջանում ճիշտ հակառակն են անում. ռազմական ներկրումներն իրականացնում են խիստ գաղտնիության պայմաններում, և ֆիքսվում են միայն ռազմական բյուջեն և լավագույն դեպքում՝ օդային ճանապարհով եկող ռազմատրանսպորտային փոխադրումների թիվն ու ինտենսիվությունը:

Անկանխատեսելիության գործոնը` հարվածի ժամկետից, ուղղությունից մինչև կիրառվող միջոցներ, կարող է ոչ միայն մեկնարկում մեծ առավելություն ապահովել, այլև նույնիսկ ընդհանուր պատերազմի ելքը կանխորոշել:

Ռազմական մատակարարումների հրապարակայնությունը հնարավորություն է տալիս հակառակորդին, միլիարդի(ների) հասնող զինտեխնիկան, սպառազինությունը ժամերի ընթացքում մետաղի ջարդոնի վերածելու:

Ադրբեջանը նաև այս տեսանկյունից փորձում է մեկնարկում խոշոր առավելության հասնել, իսկ հետո շարժվել ըստ իր առաջնահերթությունների»:

Add new comment