5347

Բաքուն բաց տեքստով ասում է՝ Ալմա-Աթան ընդամենը հռչակագիր է, որը չունի քարտեզային նկարագիր․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան ալիքում գրում է․ «Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն ասել է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում: 

Իհարկե, արտաքուստ Հաջիզադեն խոսում է Հայաստանի տարածքային հավակնությունների մասին՝ նկատի ունենալով ԼՂ խնդիրը, բայց ակնհայտորեն արժեզրկում է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ կանաչ լույս վառելով Ադրբեջանի հավակնությունների համար: 

Ի՞նչ է ասում Բաքուն: 

Բաց տեքստով ասում է՝ Ալմա-Աթան ընդամենը հռչակագիր է, որը չունի քարտեզային նկարագիր, պարամետր: 

Սրա մասին ես բազմաթիվ անգամներ խոսել եմ ու այս ճշմարտությունն ակնհայտ էր բոլորի համար: 

Հայաստանի իշխանություններն այս փաստարկն անտեսում էին ու ահա Բաքվում հնչեցնում են մի հայտարարություն, որը ի դերև է անում Փաշինյանի իշխանության բոլոր «հաղթական» փաստարկները: 

Փաշինյանը ամիսներ շարունակ Ալմա-Աթայի հռչակագիրը ներկայացնում էր՝ որպես դիվանագիտական մի մեծ ձեռքբերում, որը երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ու դրանով էր Փաշինյանն արդարացնում Արցախի զոհաբերությունը: 

Հիմա պարզվում է՝ Արցախը զոհաբերվել է, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել: 

Ահա, այն ամենն, ինչ պետք է իմանալ Փաշինյանի «փայլուն» դիվանագիտության մասին»: 

 

Add new comment