658

Սահմանազատման կանոնակարգը կքննարկվի հոկտեմբերի 21-ին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ին՝ խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի նախօրեին:

ԱԺ 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող նախագծի վերաբերյալ հաղորդում է խորհրդարանի պաշտոնական կայքէջը: Հարցի հիմնական զեկուցողը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանն է, հարակից զեկուցողը՝ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է պետք, իշխանությունն առանց ընդդիմության էլ բավարար քվեներ ունի։

 

 

Add new comment