Submitted by A.Gevorgyan on
juik

Էմիրբեյովն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման երկկողմ բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Ըստ նրա՝ ապագա խաղաղության պայմանագիրը պետք է վերադարձնի տարածքային պահանջները, վերջ դնի ագրեսիային կամ ռազմական հակամարտություններին, նույնիսկ տեսականորեն: Իբրև թե Ադրբեջանը ցանկանում է կանխել այս սցենարի կրկնությունն ապագայում։

Անդրադառնալով ՀՀ Սահմանադրությանը՝ նշել է, որ Հայաստանը պետք է լուծի Սահմանադրության մեջ իբրև թե տեղ գտած ակնհայտ տարածքային պահանջները Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ։

«Այնպես որ, այսօր գնդակը Հայաստանի դաշտում է, և հուսով ենք, որ մեր հարաբերությունների ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը բաց չի թողնի»,– այս մասին  հարցազրույցում ասել է Էլչին Էմիրբեյովը։

Add new comment