Հնարավոր է՝ մինչև ընթացիկ շաբաթվա ավարտն Իսրայելն իրականացնի Իրանի դեմ պատասխան գործողությունը․ փորձագետ
Հնարավոր է՝ մինչև ընթացիկ շաբաթվա ավարտն Իսրայելն իրականացնի Իրանի դեմ պատասխան գործողությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Նա մասնավորապես նշել է․ «Կայացել է Նեթանյահու-Բայդեն հեռախոսազրույցը, Իսրայելի վարչապետը բոլոր պատասխանատու պաշտոնյաների հետ խորհրդակցությանն ամենայն մանրամասնությամբ քննարկել է գործողության մանրամասները. վերջին ճշգրտումները կփոխհամաձայնեցվեն հոկտեմբերի 10-ի երեկոյան կայանալիք կառավարության նիստի ընթացքում։
Ըստ տարաբնույթ տեղեկատվական ազդակների՝ իսրայելական գործողությունն իր ազդեցությամբ կլինի ավելի մասշտաբային, քան ս.թ. ապրիլին իրականացվածը, բայց միևնույն ժամանակ այն չի լինի այն մակարդակի, որ Իսրայել-Իրան հակամարտությունը բարձրացնի ուղիղ պատերազմի աստիճանի։
Նման փոխզիջման Իսրայելը հանգել է Լիբանանում «Հիզբոլլահի» դեմ իրականացվող գործողության շարունակականությանն ԱՄՆ-ի աջակցության դիմաց»։
Add new comment