Իրանը Թրամփի դեմ մահափորձ է ծրագրում՝ ի պատասխան Սոլեյմանիի սպանության․ ԶԼՄ
Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական ծառայությունները «ակտիվորեն ծրագրում են» մահափորձ կատարել ԱՄՆ նախկին նախագահ, առաջիկա ընտրություններում նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իտալական «Politico»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հետախուզության զեկույցներին ծանոթ աղբյուրները շեշտել են վերջին ամիսներին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ սպառնալիքների զգալի աճի մասին: Հետախուզական համայնքը մասնավորապես կարծում է, որ Իրանը շարունակում է ակտիվորեն ծրագրել գործողություններ ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Թրամփի դեմ՝ վրեժ լուծելու ԻՀԿՊ նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։
Հեղինակները հիշեցրել են նաև, որ Իրանը դեռևս անցյալ տարվա հունվարին պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ մոտ 50 պաշտոնյայի նկատմամբ։ Նրանց թվում է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նախկին նախագահ Մարկ Միլին, որին նույնպես Թեհրանը մեղադրում է Սոլեյմանիի սպանության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը ռազմական օգնություն էր խնդրել ամերիկյան իշխանություններից Իրանի կողմից հնարավոր սպառնալիքի պատճառով։ Նախկին նախագահի խորհրդականները վստահ են, որ նրա դեմ մահափորձ է նախապատրաստվում։ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը խոստացել է Թրամփին ռազմական ինքնաթիռ տրամադրել։
Add new comment