Submitted by H.Andreasyan on
39

Միանգամայն հնարավոր է, որ Բաքուն կարողանա ԵՄ դիտորդական առաքելությունում ապահովել Թուրքիայի «ներկայությունը»․ քաղաքագետ

Ադրբեջանի վերջին օրերի աղմուկը՝ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության շուրջ, կարծում եմ՝ խիստ որոշակի նպատակներ է հետապնդում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Եթե անգամ Բաքուն չկարողանա հասնել այդ առաքելության մանդատի չեղարկմանը, ապա միանգամայն հնարավոր եմ համարում, որ նա կարողանա դրանում ապահովել Թուրքիայի «ներկայությունը»:

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման փաստաթղթերը հնարավոր համարում են դրա կազմում ԵՄ անդամ չհանդիսացող երկրի ներկայացուցիչների ներգրավումը: Կանադայի «ներկայությունը» դրա նախադեպը ստեղծել է»,- գրել է նա:

Add new comment