Ռուսաստանը «3+3» ձևաչափը դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայունության հասնելու արդյունավետ մեխանիզմ․ Զախարովա
Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Նրա խոսքով, նշված հարթակը հնարավորություն է տալու տարածաշրջանում առևտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը։
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու «3+3» հարթակի երրորդ հանդիպմանը։ Այս հարթակը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան»,- ասել է նա։
Հավելել է, որ Լավրովը երկկողմ հանդիպումներ կունենա նաև իր գործընկերների հետ։
Add new comment