Հայաստանը պետք է հետաքննի Գյանջայի հրթիռակոծությունները. Հաջիև
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հետաքննի 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի (Գանձակ - խմբ.) վրա կատարված հրթիռային հարձակումները։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը։
Հաջիևի խոսքով՝ Հայաստանը նման պարտավորություն ունի որպես Միջազգային քրեական դատարանի անդամ։
«2020 թվականի հոկտեմբերի 17-ին երկրորդ ամենամահաբեր բալիստիկ հրթիռն է արձակվել Գյանջայի ուղղությամբ։ Հայաստանի կողմից բալիստիկ հրթիռի կիրառմամբ խաղաղ բնակչության սպանությունը պատահական գործողություն կամ կողմնակի վնաս չէր, այլ ահաբեկչության և սպանության կանխամտածված քաղաքականություն»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Add new comment