Ադրբեջանական մամուլում ՀՀ-ի հասցեին հնչող ակնհայտ սպառնալիքների պակաս չկա. Տաթեւիկ Հայրապետյան
Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ
Տաթեւիկ Հայրապետյանը գրում է.
««Այն հրթիռային համակարգերը, որոնք կժամանեն Հայաստան, մի
օր կարող են վերածվել մետաղի կույտի, քանի որ դրանք
պոտենցիալ սպառնալիք են լինելու Ադրբեջանի անվտանգության
համար, եւ Բաքուն բոլոր իրավունքներն ունի դրանք ոչնչացնելու։
Հայաստանն այս քայլին ի պատասխան անգամ չի կարող որեւէ բան
ասել Ադրբեջանին։ Նրանք շատ լավ գիտեն, որ այն դիրքերից,
որտեղ տեղակայված է Նախիջեւանի բանակը, մենք կարող ենք
հասնել Երեւանի կենտրոն, դա մեզ համար խնդիր չէ։ Բայց մենք
երբեք նույնիսկ չենք նշել այս թեման... Ադրբեջանը հետեւություններ
է արել իր սխալներից. hայերը պետք է պատրաստ լինեն այն
քայլերին, որոնք Բաքուն կձեռնարկի, որպեսզի պատշաճ կերպով
արձագանքի Երեւանին, եթե ռազմականացման
քաղաքականությունը շարունակվի»,-այդ մասին ասել է Ադրբեջանի
իշխանամետ փորձագետ Ուզեիր Ջաֆարովը։
Ադրբեջանական մամուլում ՀՀ-ի հասցեին հնչող ակնհայտ
սպառնալիքների պակաս չկա, բայց մեր իշխանությունների
քննարկումները բացառապես քյաբաբի ու խաշի շուրջ են
փաստացի...»:
Add new comment