Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բրյուսելում հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հետ։
Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Կողմերը հանդիպել են Բելգիայում կայացած ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հերթական հանդիպման շրջանակում։ Քննարկվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությունը։
Add new comment