Submitted by D.Guyumjyan on
դեք

Բելառուս զինծառայողները կվերապատրաստվեն ՌԴ ուսումնամարտական կենտրոնում

Բելառուսի զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ Վլադիմիր Բելը հայտարարել է, որ բելառուսցի զինծառայողները վերապատրաստում կանցնեն Ռուսաստանի Դաշնության ուսումնամարտական կենտրոններից մեկում:  

Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Մենք շարունակում ենք մեր զինծառայողների պլանային համատեղ պատրաստությունը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ուսումնամարտական կենտրոններում»,- ասել է Վլադիմիր Բելը։ 

Նա հավելել է, որ Ռուսաստանի գործընկերները բարձր են գնահատել բելառուս զինծառայողների պատրաստվածության մակարդակը։

Add new comment