64

Բայդենի նամակն Ալիևին․ ի՞նչ զարգացումների սպասել

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է․ «Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ «խաղաղության պայմանագիրը» երբեք չեն կապել Կլիմայի գագաթնաժողովի հետ:

Այսօր ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Կարպենտերը Ջո Բայդենի նամակն է փոխանցում Ալիեւին, որում նշվում է, որ Քարպենտերը կներկայացնի անելիքների վերաբերյալ ԱՄՆ առաջարկ: Բայդենը Ալիեւին հայտնում է, որ Կլիմայի գագաթնաժողովին ընդառաջ լավ հնարավորություն է ցույց տալ հավատարմություն խաղաղությանը:

Այսինքն, ակնառու է, որ այդուհանդերձ Կլիմայի գագաթնաժողովի հաշվարկը կա, չնայած պետքարտուղարության ներկայացուցչի՝ օրեր առաջ արած հայտարարությանը:
Բայց, էականն իհարկե դա չէ, այլ այն, որ Վաշինգտոնն ըստ ամենայնի Ադրբեջանին անում է ինչ որ առաջարկ, որը, ենթադրաբար, պետք է որ Բաքվին բավարարի այնքան, որ Ադրբեջանը հրաժարվի իր ներկայիս կարծր դիրքորոշումից եւ գնա ստորագրության:

Մտածել, թե Բայդենի նամակը ճնշման մասին է, թերեւս կլինի ցանկալին ընդունել իրականության տեղ, ինչպես 2023-ի հունվարին Բլինքենի արած՝ «Լաչինի միջանցքը բացելու անհապաղ հորդորը»: 

Ըստ այդմ, ուշադրության առարկան այն է, թե ի՞նչ է առաջարկում ԱՄՆ Ալիեւին, որը նրան կբավարարի այնքան, որ հատկապես վերջին օրերին առավել կարծրացրած մոտեցումը կփոխարինի ստորագրությամբ: Այստեղ առավել էական է եւ այն, թե Հայաստանի՞ց ինչ է ակնկալում ԱՄՆ այդ համատեքստում: 

Այն, որ ակնկալիքի տրամաբանությունը լինելու է «նշաձողի իջեցման» շարքից, ես արտահայտվում եմ դեռեւս նախորդ սեպտեմբերից: Հարցն այն է, թե հատկապես որ հարցում եւ ինչքան»:

 

 

Add new comment