ՀՀ նախագահը ստորագրեց Ադրբեջանի հետ սահմանազատման վերաբերյալ կանոնակարգը վավերացնելու օրենքը
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով վավերացրել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը:
Add new comment