Իրանը հերքել է երկրի տարածքում 20 կետի ոչնչացման մասին Իսրայելի տեղեկությունները
Իրանական իրազեկ աղբյուրները հերքել են երկրի 20 կետերին հարվածներ հասցնելու մասին Իսրայելի հայտարարությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ իրանական իրազեկ աղբյուրները հայտարարել են, որ իսրայելական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ հավելելով, որ թիրախների թիվն ավելի քիչ է եղել, քան նշվում է։
Աղբյուրը նաև հաղորդվում է, որ իսրայելական ուժերի գործողություններն իրականացվել են Իրանի սահմանից դուրս և սահմանափակ վնասներ են պատճառել։«Այն լուրերը, թե իբր 100 իսրայելական ռազմական ինքնաթիռներ մասնակցել են հարվածին, ևս ամբողջովին սուտ են, քանի որ Իսրայելը փորձում է գերագնահատել իր թույլ հարձակումը», - հավելել է աղբյուրը:Աղբյուրը նաև հաստատել է ավելի վաղ հայտնված տեղեկությունը, որ Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական կենտրոններից ոչ մեկը չի թիրախավորվել։
Իսրայելը հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանին։
Add new comment