Պետդուման պաշտպանել է ՌԴ կազմում ներառված նոր շրջանների բնակիչների՝ զենքը մինչև 2026 թ. պահելու իրավունքը

Պետդուման պաշտպանել է ՌԴ կազմում ներառված նոր շրջանների բնակիչների՝ զենքը մինչև 2026 թ. պահելու իրավունքը

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Զապորոժյեի և Խերսոնի մարզերում զենքի շրջանառության իրավական կարգավորման օրենսդրական փոփոխությունների մասին օրինագծերը։ Փոփոխությունների տեքստը հրապարակված է Դումայի կայքում։

Եթե օրինագծերը վերջնականապես ընդունվեն, ապա նոր շրջաններում գրանցված Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիները կկարողանան պահել, կրել և օգտագործել իրենց զենքն ու զինամթերքը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը: Սակայն տվյալ թույլտվության հիման վրա բնակիչները նոր զենք ու պարկուճ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա։

Ընդունվել են նաև օրինագծեր մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև գրադարանային, արխիվային և թանգարանային գործերի ոլորտում Ռուսաստանի իրավական դաշտում նոր առարկաների ինտեգրման մասին մի շարք փոփոխություններ, որոնք կարգավորում են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներում զենքի շրջանառության հարցը:

 

Add new comment