Submitted by A.Gevorgyan on
aliyev

Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը

Հոկտեմբերի 28-ին Իլհամ Ալիևն ընդունել է Պակիստանի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Սահիր Շամշադ Միրզանին։ 

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

Անդրադառնալով պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ Ալիևը հիշեցրել է, որ դիտել է «JF-17C» ինքնաթիռները, որոնք ընդգրկվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանոցում։ Նա ընդգծել է, որ այս միջոցառումը ծառայել է պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդմանը։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ իրենք հաջող արդյունքների կհասնեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ արտադրության, ներդրումների և տեխնոլոգիաների։

Add new comment