Իրանն իմացել է Իսրայելի գրոհի մասին հարվածի նախօրեին. Արաղչի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իրանական կողմը տեղեկություն է ստացել իսրայելական հնարավոր գրոհի մասին միայն հարվածների նախօրեին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Մենք ազդանշաններ էինք ստացել գրոհի հնարավորության մասին հարձակումից առաջ, ինչը մեզ համոզել է, որ գրոհ լինելու է։ Եղել է տեղեկության փոխանակում տարբեր կողմերի հետ, և մինչև գրոհը մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկել»,- ասել է նախարարը։
Իրանի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Իրանը կպատասխանի Իսրայելին ճիշտ ժամանակին։
Հարձակումից հետո Արաղչին նշել էր, որ Իրանը որևէ սահման չի տեսնում իր առջև, երբ խոսքը վերաբերում է իր տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ինչն արդեն քանիցս ապացուցվել է։
Add new comment