Submitted by D.Guyumjyan on
detq

Իսրայելական գրոհը չի ազդել Իրանի ռազմական ներուժի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հայտարարել է, որ Իսրայելի հասցրած հարվածը չի ազդել երկրի պաշտպանական ներուժի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությանը։

«Սիոնիստական վարչակարգի գործողությունն Իրանում, որի թիրախը Իրանի ռազմական ներուժն էր, վերջինիս վրա փոքրագույն ազդեցություն չի գործել»,- ասել է նա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման Թեհրանի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանը։

Ահմադիանը շեշտել է, որ Իրանը պահպանում է ուժն ու հզորությունը։

«Նասրալայի և նրա զինակիցների մահվանից հետո դուք տեսաք, որ դիմադրությունը շարունակում է իր ճանապարհն ու պայքարը։ Մենք կմարտնչենք մինչև վերջին շունչն ու ազատագրված Երուսաղեմը»,- ամփոփել է նա։

 

Add new comment