Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի 2025 թվականի հունվարի 1-ից 30-ը զինվորական ծառայություն չանցած անձինք զորակոչման են հրավիրվելու։
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Համաձայն հրամանի՝ 2007 թվականին ծնված քաղաքացիները, ում 18 տարեկանը լրացել է, (ներառյալ այդ օրը), ինչպես նաև 1990-2006 թվականներին ծնված, մինչև 35 տարեկան քաղաքացիները, ովքեր չեն անցել ժամկետային զինվորական ծառայություն, չունեն բացթողման իրավունք կամ չեն ազատվել հրավիրվում են Ադրբեջանի Զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայություն անցնելու՝ 2025 թվականի հունվարի 1-ից 30-ը:
Add new comment