Գուրգեն Արսենյանը Պորտուգալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Հայաստանում Պորտուգալիայի դեսպան (նստավայրը՝ ք. Մոսկվա) Մադալենա Ֆիշերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-պորտուգալական հարաբերությունների երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպան Արսենյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս ակնկալվող դերը տարածաշրջանում կոմունիկացիոն ուղիների զարգացման և դիվերսիֆիկացման հարցում, ընդգծել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

Բարեկամական մթնոլորտում ամփոփելով հանդիպումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել դիվանագիտական երկու ներկայացուցչությունների միջև փոխշահավետ և սերտ աշխատանքը։

Add new comment