Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:

Թրամփը իր երախտագիտությունն է հայտնել Արամ Ա-ին, որը վերջերս այց է կատարել ԱՄՆ, ապա վերահաստատել է իր աջակցությունն արցախահայությանը և տարածաշրջանային խաղաղությանն իր հավատարմությունը։ Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքի դերակատարումը՝ այն որակելով ուժեղ, խելացի և զարգացող։

Ի պատասխան՝ Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ հայ ժողովրդին աջակցող հրապարակային հայտարարության համար, ընդգծել ԱՄՆ գլոբալ առաջնորդության կարևորությունն այս ճգնաժամային պահին։

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը լրջորեն կզբաղվի Արցախի հայերի վերադարձի իրավունքի ապահովման, միջազգային երաշխիքների ու կարգավիճակի, էթնիկ զտման համար պատասխանատվության հարցերով։

Add new comment